Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին:

Կարգավորում է նյութափոխանակությունը: Երիցուկը կարող է թեթևացնել գաստրիտի ցավերը, հանգստացնել սրտխառնոցն ու փսխումը: Երիցուկն օգնում է թուլացնել աղիների մկանները, հանգստացնել բորբոքային գործընթացները: Այս դեղաբույսն օգնում է ազատվել գազերից, որովայնի փքվածությունից, նկատելիորեն նվազեցնել նյութափոխանակության խնդիրների առաջացման հավանականությունը:

Իջեցնում է խոլեսթերինի մակարդակը: Երիցուկն օգնում է արյունը մաքրել ավելորդ ճարպերից: Արյան մեջ խոլեսթերինի մակարդակը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 1 բաժակ երիցուկի թուրմ օգտգործել:

Պայքարում է անքնության, նյարդային լարվածության դեմ: Եթե հաճախ եք նյարդայնանում, լարվում, խորհուրդ է տրվում երիցուկը ներառել ամենօրյա սննդակարգում: Այն օգնում է հանգստացնել նյարդերը, ազատվել անքնությունից:

Հանգստացնում է դաշտանային ցավերը: Երիցուկը հակաբորբոքային հատկություններ ունի, օգնում է հանգստացնել դաշտանային ցավերը:

Փափկեցնում է մաշկը: Չոր երիցուկն օգնում է վերականգնել մաշկը՝ ձգելով և փափկեցնելով այն: Ցանկության դեպքում, երիցուկը կարող եք ավելացնել նրբաքսուկներին, ինչը կօգնի մաքրել մաշկը: Այն կօգնի նաև մաշկը մաքրել մահացած բջիջներից:

Օգնում է աչքերի բուժման ընթացքում: Երիցուկն օգնում է թեթևացնել քորը, գրգռվածությունը, կարմրածությունը:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ